Սփյուռքահայ սեփականատերը ամիսներ անց է իմացել դատարանի վճռով իր հողատարածքը կորցնելու մասին

Երևանի Արաբկիր վարչական շրջանում՝ Զարյան փողոցին հարող տարածքի շուրջ ծագած վեճը շարունակվում է արդեն երկար ժամանակ։ Խոսքը 955 քառակուսի մետր հողատարածքի մասին է, որի սեփականատերը, իր պնդմամբ, գույքը կորցնելու մասին իմացել է միայն այն ժամանակ, երբ փորձել է վճարել հերթական գույքահարկը։

Հողատարածքը տարիներ շարունակ եղել է Ալֆրեդ Իսաղոլյանի սեփականությունը։ Նրա խոսքով՝ գույքը ձեռք էր բերվել կոնկրետ նպատակով՝ այստեղ հյուրատուն կառուցելու համար։

Սեփականատեր Ալֆրեդ Իսսաղոլյանի բացակայության և արտասահմանում գտնվելու ընթացքում հողատարածքը գտնվել է լիազորված անձի հսկողության տակ։ Կարո Ադամյանի խոսքով՝ հողատարածքի շինաշխատանքները միայն մտադրության մակարդակում չեն մնացել։ Հյուրատան կառուցման նպատակով իրականացվել են նաև էսքիզավորման աշխատանքներ։ Սակայն մինչ սեփականատերը պատրաստվում էր իր ծրագրերն իրականացնել, հողատարածքի նկատմամբ տեղի էր ունեցել իրավական գործընթաց, որի մասին նա, իր խոսքով, որևէ տեղեկություն չուներ։

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում քննված քաղաքացիական գործով քաղաքացին դատարանից պահանջել է ձեռքբերման վաղեմության ուժով ճանաչել իր սեփականության իրավունքը վիճելի հողատարածքի նկատմամբ։ Դատարանը հայցը բավարարել է։

Գործի մանրամասները տեսանյութում։

Leave a Comment