Ռուսաստանը հրթիռային հարված է հասցրել Խարկովի մարզի գյուղերից մեկին. կան զոհեր

Օգոստոսի 18-ին Ռուսաստանը հրթիռային հարված է հասցրել Խարկովի մարզի Պեչենեգ գյուղին։ Վերջին տեղեկությունների համաձայն՝ զոհվել է 10 խաղաղ բնակիչ։

Այս մասին հայտարարել է Խարկովի մարզային պետական ​​վարչակազմի ղեկավար Օլեգ Սինեգուբովը։

Նրա խոսքով՝ վիրավորվել են  քաղաքացիական 8 անձ, նրանք արդեն իսկ ստանում են անհրաժեշտ բժշկական օգնությունը։

Leave a Comment