
Արձագանքելով ՔՊ-ական փոխխոսնակ Վահագն Ալեքսանյանի ելույթին՝ ընդդիմադիր Մեսրոպ Մանուկյանն ասաց. «Զուգարանի դեպքը հիշելուց առաջ ամեն անգամ հիշեք Սոնա Մնացականյանի դեպքը, երբ երկրի ղեկավարը տեսնում է, որ կինն ընկած է գետնին, նույնիսկ բուժօգնություն չեն ցուցաբերում»:
Հիշեցնենք՝ անդրադառնալով Լևոն Քոչարյանի ելույթին՝ Վահագն Ալեքսանյանն ասել էր. «Ուզում եմ հիշեցնել, որ նույնիսկ Ուսամա Բեն Լադենի զուգարանում սպանված ընդդիմախոսի մարմին չեն գտել, իսկ Ռոբերտ Քոչարյանը դեռ ազատության մեջ է»: