Երկրում ոտնահարվում են Սահմանադրությամբ ամրագրված քաղաքական իրավունքներն ու անմեղության կանխավարկածը։ Այս մասին Ազգային ժողովում հայտարարել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը՝ անդրադառնալով ընդդիմադիր գործիչների նկատմամբ հարուցված քրեական գործերին և դրանց ընթացքում տեղ գտած իրավախախտումներին։
Պատգամավորը հիշեցրել է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի բնակարանում իրականացված խուզարկությունն ու դրան հաջորդած գործողությունները, որոնք, նրա գնահատմամբ, «պատվիրված վրեժխնդրության» տպավորություն էին թողնում։
Անդրադառնալով Բագրատ Սրբազանի և Հայ Առաքելական Եկեղեցու հասցեին հնչող քննադատություններին՝ Լիլիթ Գալստյանը նշել է․
«Չի՛ կարելի անհիմն հայտարարություններ անել, չգիտակցել Հայ Առաքելական Եկեղեցու բացառիկությունը։ Թուլացնելով եկեղեցին՝ թուլացնում եք պետականության հիմքերը»։