«Օլիմպիակոսը» հաստատել է Թիկնիզյանի տրանսֆերը – armeniatoday.am

Հունական «Օլիմպիակոսը» պաշտոնապես հաստատել է Հայաստանի հավաքականի պաշտպան Նաիր Թիկնիզյանի տրանսֆերը սերբական «Ցրվենա Զվեզդայից»։ Ակումբը ֆուտբոլիստի տեղափոխության մասին հայտնել է Ֆեյսբուքի իր էջում։

Թիկնիզյանը «Ցրվենա Զվեզդա» էր տեղափոխվել Մոսկվայի «Լոկոմոտիվից» 2025 թվականի ամռանը։ Սերբական ակումբի կազմում նա բոլոր մրցաշարերում անցկացրել է 54 հանդիպում, խփել 1 գոլ և կատարել 7 գոլային փոխանցում։

Transfermarkt-ի տվյալներով՝ ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը կազմում է 7 մլն եվրո։ Թիկնիզյանը նախկինում հանդես է եկել նաև Մոսկվայի ԲԿՄԱ-ում։

Նախորդ մրցաշրջանում «Օլիմպիակոսը» Հունաստանի առաջնությունում զբաղեցրել է երկրորդ տեղը։ Նոր մրցաշրջանի առաջին տուրում՝ օգոստոսի 22-ին, թիմը կընդունի «Ատրոմիտոսին»։

Օգոստոսի 17-ին ԶԼՄ-ները գրել էին, որ Թիկնիզյանը ժամանել է Աթենք՝ «Օլիմպիակոս» տեղափոխությունը վերջնականացնելու համար։ Կողմերը նախկինում չէին կարողացել համաձայնության գալ գործարքի գումարի վերաբերյալ։

Leave a Comment