
Խորհրդարանը քննարկում է ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի ընտրության հարցը։
Վերոնշյալ հանձնաժողովի նախագահի պաշտոնում ընտրելու համար ԱԺ «Հայաստան» խմբակցությունն առաջադրել է Լիլիթ Գալստյանի թեկնածությունը։ Ընթանում է հարցուպատասխանի փուլը։ Դիմելով Գալստյանին՝ ՔՊ-ական Սոնա Ղազարյանն ասաց. «Հիշեցնեմ՝ ինչու էիք դեմ քվեարկել «Ընտանեկան կենցաղային բռնության մասին» օրենքին, որը հեղինակել էինք ես, Ծովինար Վարդանյանն ու Զարուհի Բաթոյանը: Դուք և ձեր ֆրակցիան հայտարարեցիք, որ զուգընկեր տերմինը, որ ավելացրել ենք, կարող է ընկալվել որպես նույնասեռ զուգընկերների հիմք ու այսպիսով դեմ եք արտահայտվել: Ճշտեմ՝ պատրաստվո՞ւմ եք լինել ՀՀ բոլոր քաղաքացիների՝ իրենց սեռական պատկանելության հիմքով խտրական վերաբերմունք չցուցաբերող հանձնաժողովի նախագահ»: