Հրազդանի Մեծ կամրջի հիմնանորոգման աշխատանքները շարունակվում են։ Այս մասին հայտնել է Երևանի քաղաքապետարանը։ Աշխատանքների առաջնային նպատակը կամրջով անվտանգ երթևեկության վերականգնումն էր։ Դրանից հետո…
Հրազդանի Մեծ կամրջի հիմնանորոգման աշխատանքները շարունակվում են։ Այս մասին հայտնել է Երևանի քաղաքապետարանը։
Աշխատանքների առաջնային նպատակը կամրջով անվտանգ երթևեկության վերականգնումն էր։ Դրանից հետո շինարարական աշխատանքները տեղափոխվել են երթևեկելի գոտուց դուրս գտնվող հատվածներ։
Այս պահին իրականացվում են կամրջի թռիչքային կամարի և հենարանների վնասված հատվածների ամրացման աշխատանքներ։
Վերականգնվում են նաև կամրջի թուջե բազրիքները և իրականացվում են այլ շինարարական աշխատանքներ։
Երևանի քաղաքապետարանի փոխանցմամբ՝ Հրազդանի Մեծ կամրջի հիմնանորոգման ամբողջական նախագիծը նախատեսվում է ավարտել մինչև տարեվերջ։