2026 թվականի առաջին 6 ամիսներին Հայաստանում արձանագրված հանցագործությունների թիվը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է 65 դեպքով կամ 0,3 տոկոսով։ Այս մասին հայտնել է ՆԳՆ ոստիկանության…
2026 թվականի առաջին 6 ամիսներին Հայաստանում արձանագրված հանցագործությունների թիվը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է 65 դեպքով կամ 0,3 տոկոսով։
Այս մասին հայտնել է ՆԳՆ ոստիկանության պետ-ՆԳ նախարարի տեղակալի ժամանակավոր պաշտոնակատար Կամո Ցուցուլյանը։
Նրա խոսքով՝ 2025 թվականի առաջին 6 ամիսներին արձանագրվել է 22 025 հանցագործություն, իսկ 2026 թվականի նույն ժամանակահատվածում՝ 21 960 դեպք։
Նվազել է հատկապես սեփականության և մարդու դեմ ուղղված հանցագործությունների թիվը։
Միաժամանակ նվազել է նաև ծանր և առանձնապես ծանր հանցագործությունների մասնաբաժինը։ Ընդհանուր հանցագործությունների կազմում դրանց բաժինը նվազել է 1,9 տոկոսով։
Ըստ ներկայացված տվյալների՝ արձանագրված հանցագործությունների 88,2 տոկոսը ոչ մեծ և միջին ծանրության դեպքեր են, իսկ 11,8 տոկոսը՝ ծանր և առանձնապես ծանր հանցագործություններ։