
«Անթույլատրելի եմ համարում Բագրատ Սրբազանի կոնտեքստում Ուսամա Բեն Լադենի… ընդ որում, լսում էի, չէի հասկանում՝ ի՞նչ բառ եք ասում, հիմա հասկացա՝ Բեն Լադեն եք ասում: Երկուսի համեմատությունը բացարձակապես կոռեկտ չէ»,- արձագանքելով ՔՊ-ական փոխխոսնակ Վահագն Ալեքսանյանին՝ ասաց ընդդիմադիր Լիլիթ Գալստյանը: Ալեքսանյանն ասաց՝ «երկու անձանց միջև առանձնապես մեծ տարբերություն չի տեսնում»: