Էրդողանը նշել է դիվանագիտության կարևորությունը Իրանի և ԱՄՆ-ի միջև լարվածnւթյան թուլացման համար



ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է Իրանի և ԱՄՆ-ի միջև հարաբերություններում լարվածության թուլացման նպատակով դիվանագիտության առավելագույն օգտագործման կարևորության մասին, հայտնում է ՏԱՍՍ-ը։

«ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ հեռախոսազրույցում Էրդողանը մատնանշել է Իրանի և ԱՄՆ-ի միջև լարվածությունը նվազեցնելու համար դիվանագիտական հնարավորությունների առավելագույն օգտագործման կարևորությունը, հույս է հայտնել բանակցությունների շարունակման վերաբերյալ և ընդգծել, որ Թուրքիան այսուհետ ևս աջակցություն է ցուցաբերելու խաղաղության հասնելուն ուղղված ջանքերին», – կայացած զրույցի արդյունքներով հայտնել է թուրք առաջնորդի հաղորդակցության վարչությունը:

Էրդողանը նշել է, որ օգոստոսի 7-ին Թուրքիայի, Սաուդյան Արաբիայի և Պակիuտանի կողմից Համատեղ պաշտպանության մասին Մեքքայի համաձայնագրի ստորագրումը «ցույց տվեց երեք երկրների ամուր դիրքորոշումը տարածաշրջանային կայունության և անվտանգության ապահովման հարցերում»:

Թուրքիայի նախագահը նաև ամերիկացի պաշտոնակցի ուշադրությունն է հրավիրել պաղեստինցիների դեմ Իսրայելի գործողությունների ակտիվացման վրա այն ժամանակահատվածում, երբ նախատեսված էր անցումը Գազայի հատվածի վերաբերյալ խաղաղ ծրագրի երկրորդ փուլին:

«Էրդողանը ընդգծել է, որ Թուրքիան այսուհետ ևս աջակցելու է տարածաշրջանում կայուն խաղաղության հասնելու ջանքերին և Գազայի վերականգնմանն ուղղված միջոցառումներին», – ասված է տեքստում:



Leave a Comment