
ԱՄՆ- ի եւ Թուրքիայի նախագահներ Դոնալդ Թրամփի եւ Ռեջեփ Էրդողանի հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել են երկկողմ, տարածաշրջանային եւ գլոբալ հարցեր, հայտնում է թուրքական պետական «Անադոլու» գործակալություն։
Իրանի եւ ԱՄՆ-ի միջեւ լարվածության պայմաններում Էրդողանը խոսել է դիվանագիտության հնարավորություններից առավելագույնս օգտվելու կարեւորության մասին ու հայտարարել, որ Թուրքիան կշարունակի աջակցել խաղաղության հաստատմանն ուղղված ջանքերին։
Նա կարեւորել է Պակիստանի եւ Սաուդյան Արաբիայի հետ ստորագրված համատեղ պաշտպանության մասին համաձայնագիրը` այն որակելով տարածաշրջանային կայունության եւ անվտանգության ապահովման հարցում հաստատուն դիրքորոշման վկայություն։
Էրդողանը ընդգծել է, որ Թուրքիան կշարունակի աջակցել տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատմանն ուղղված ջանքերին եւ Գազայի վերականգնմանն ուղղված քայլերին։