Իտալիայում անցկացվել է 24th Spilimbergo International 2026 շախմատի միջազգային մրցաշարը։ Master խմբում հանդես են եկել 42 երկրների 241 շախմատիստներ։ Մրցաշարի հաղթող է դարձել Բելգիան ներկայացնող գրոսմայստեր Դանիել Դարդհան, ով վաստակեցլ է 7 միավոր: Հայաստանի շախմատի տղամարդկանց հավաքականի անդամ Մանուէլ Պետրոսյանը 9 հնարավորից վաստակել է 6.5 միավոր և կիսել 8-րդ հորիզոնականը։ Հայաստանի շախմատի տղամարդկանց հավաքականի մյուս անդամ՝ Շանթ Սարգսյանը վաստակել է 6 միավոր, իսկ ՖԻԴԵ-ի վարպետ Սարգիս Մանուկյանը՝ 4.5 միավոր: