Անցած ժամվա լուրերը՝ հակիրճ և բովանդակային. • Ղարաբաղից տեղահանված որոշ ընտանիքներ կստանան վարձավճարի մասնակի փոխհատուցում՝ սահմանված սոցիալական և տարիքային պայմաններին համապատասխանելու դեպքում։ •…
Անցած ժամվա լուրերը՝ հակիրճ և բովանդակային.
• Ղարաբաղից տեղահանված որոշ ընտանիքներ կստանան վարձավճարի մասնակի փոխհատուցում՝ սահմանված սոցիալական և տարիքային պայմաններին համապատասխանելու դեպքում։
• Հայկական քաղաքային որոնողափրկարարական թիմը Գյումրիում 36-ժամյա վարժանք է անցկացրել՝ նախապատրաստվելով 2028 թվականի INSARAG միջազգային վերաորակավորմանը։
• Արման Ծառուկյանը փոխել է իր մարզական մականունը և այսուհետ օկտագոնում հանդես կգա «Բեթման» մականվամբ։
• Մոսկվայի մարզում անօդաչուի հարվածից վնասվել է Wildberries-ի պահեստի շենքը, աշխատակիցները տարհանվել են։
• Ռուսաստանի դատարանը «Յաբլոկո» կուսակցության փոխնախագահ Լև Շլոսբերգին դատապարտել է 11 տարի 1 ամիս ազատազրկման։
• Թուրքիայի նախագահը կոչ է արել առավելագույնս օգտագործել դիվանագիտական հնարավորությունները՝ Իրանի և ԱՄՆ-ի միջև լարվածությունը նվազեցնելու համար։
• Հորմուզի նեղուցում նավը գնդակոծվել է, ինչի հետևանքով անձնակազմի մեկ անդամ զոհվել է։