
Ռուսաստանը մեղադրել է Մեծ Բրիտանիային «ուկրաինական ճգնաժամի սրման վրա գիտակցաբար խաղադրույք կատարելու» մեջ՝ նկատի ունենալով բրիտանական արտադրության ԱԹՍ-ների օգտագործումը ՌԴ տարածքում թիրախներին հարվածելու համար, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը։
«Այսպիսով, Մեծ Բրիտանիան հանդես է գալիս որպես հարձակումների մասնակից»,- ասվում է Մեծ Բրիտանիայում ՌԴ դեսպանատան հայտարարության մեջ։
«Լոնդոնի գործողությունները կունենան հետևանքներ»,-հավելել է դիվանագիտական առաքելությունը:
Ի պատասխան՝ Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարության խոսնակն ասել է, որ Լոնդոնը «կանգնած է Ուկրաինայի կողքին»։ Նա հավելել է, որ Մեծ Բրիտանիան «վճռական է Ուկրաինային տրամադրել այն սպառազինությունը, որն անհրաժեշտ է՝ Պուտինի անօրինական ներխուժումից պաշտպանվելու համար»։