ԶԼՄ-ն իրանական գործարքի տապալման մեջ Օմանին մեղադրելու Թրամփի փորձերի մասին է հայտնել

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը սպառնում է հարվածներ հասցնել Օմանին՝ փորձելով մեղավորներ գտնել Իրանի հետ միջուկային համաձայնագրի կնքման դժվարությունների համար, ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ գրել է The Wall Street Journal-ը՝ հղում անելով իր աղբյուրներին։

Պարբերականի տվյալներով՝ մի շարք բարձրաստիճան պաշտոնյաներ կարծում են, որ Թրամփը Օմանին «քավության նոխազ» է դարձնում՝ այլ երկրներին մեղադրելով գործարքի տապալման մեջ։ Միևնույն ժամանակ, վարչակազմի այլ ներկայացուցիչներ Սուլթանությանը մեղադրում են երկդիմության մեջ՝ պնդելով, որ Թեհրանի հետ նրա մերձեցումը խաթարում է Վաշինգտոնի ձեռնտու համաձայնության հասնելու ջանքերը։

ԱՄՆ-ում մտավախություն ունեն, որ Իրանի և Օմանի միջև համաձայնագիրը կարող է ամրապնդել Թեհրանի վերահսկողությունը Հորմուզի նեղուցի նկատմամբ, մինչդեռ Սպիտակ տունն ակնկալում է տարածաշրջանում նավագնացության լիարժեք վերականգնում։

Ավելի վաղ Թրամփը դժգոհություն էր հայտնել Մասկատի գործողություններից և սպառնացել հարվածներ հասցնել սուլթանությանը, եթե վերջինս խանգարի հակամարտության կարգավորմանը։

Leave a Comment