Նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի որդու՝ Արգամ Աբրահամյանի դեմ հարուցված քրեական գործի շրջանակում քննչական կոմիտե է հրավիրվել և հարցաքննվել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի դուստրը՝ Էմմա Ծառուկյանը, գրել է «Ժողովուրդը»՝ հղում անելով իր աղբյուրներին։
Աբրահամյանը ձերբակալվել էր պատվիրված սպանության գործով։ Քննության վարկածով՝ նա մեղադրվում է «Ավետարանական հավատքի քրիստոնյաներ» կազմակերպության հովիվ Սողոմոն Վլասյանի սպանությունը կազմակերպելու համար։ Սպանությունը տեղի է ունեցել 2023 թվականի ապրիլի 30-ին Երևանի Մյասնիկյան պողոտայում գտնվող բնակելի շենքի մոտ։
Քննչական կոմիտեից օգոստոսի 9-ին Armenia Today-ին հայտնել էին, որ նրան 2 ամսով կալանավորել են։
Աբրահամյանի նկատմամբ հարուցված քրհետապնդմանը նախորդել էր Ծառուկյանին երկու ամսով կալանավորումը՝ առանձնապես խոշոր չափերով խարդախության և փողերի լվացման վարույթի շրջանակում։
Ըստ ԶԼՄ-երի՝ նրանք երկուսն էլ գտնվում են Ազգային անվտանգության ծառայության (ԱԱԾ) մեկուսարանում։
