Էրդողանը Թրամփին փոխանցել է Անկարայի ուղերձը Իրանի հարցով

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է Իրանի և ԱՄՆ-ի միջև լարվածությունը նվազեցնելու նպատակով դիվանագիտությունն առավելագույնս օգտագործելու կարևորության մասին։ «ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի…

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է Իրանի և ԱՄՆ-ի միջև լարվածությունը նվազեցնելու նպատակով դիվանագիտությունն առավելագույնս օգտագործելու կարևորության մասին։

«ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ հեռախոսազրույցում Էրդողանն ընդգծել է Իրանի և ԱՄՆ-ի միջև լարվածությունը նվազեցնելու համար դիվանագիտական հնարավորություններն առավելագույնս օգտագործելու կարևորությունը, հույս է հայտնել բանակցությունների շարունակման վերաբերյալ և ընդգծել, որ Թուրքիան այսուհետ ևս աջակցություն է ցուցաբերելու խաղաղության հասնելուն ուղղված ջանքերին», – կայացած զրույցի արդյունքներով հայտնել է թուրքական առաջնորդի հաղորդակցությունների դեպարտամենտը։

Էրդողանը նշել է, որ օգոստոսի 7-ին Թուրքիայի, Սաուդյան Արաբիայի և Պակիuտանի կողմից Համատեղ պաշտպանության մասին Մեքքայի համաձայնագրի ստորագրումը «ցույց տվեց երեք երկրների ամուր դիրքորոշումը տարածաշրջանային կայունության և անվտանգության ապահովման հարցերում»։

Թուրքիայի նախագահը նաև ամերիկացի պաշտոնակցի ուշադրությունն է հրավիրել պաղեստինցիների դեմ Իսրայելի գործողությունների ակտիվացման վրա այն ժամանակահատվածում, երբ նախատեսված էր Գազայի հատվածի վերաբերյալ խաղաղ պլանի երկրորդ փուլին անցումը։ «Էրդողանն ընդգծել է, որ Թուրքիան այսուհետ ևս աջակցելու է տարածաշրջանում կայուն խաղաղության հասնելու ջանքերին և Գազայի վերականգնմանն ուղղված միջոցառումներին», – ասված է տեքստում։

Leave a Comment