Եղանակը Հայաստանում և Արցախում օգոստոսի 18-ին – armeniatoday.am

Հայաստանի առանձին շրջաններում օգոստոսի 18-ի գիշերը և կեսօրից հետո սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հայտնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը։ 

Քամին կլինի հյուսիսարևելյան և արևելյան՝ 4-7 մ/վ արագությամբ։ Ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20 մ/վ։

Երևանում օգոստոսի 18-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մայրաքաղաքում ցերեկը ջերմաստիճանը կլինի +32-ից +34 աստիճան։

Օդի ջերմաստիճանն օգոստոսի 18-ի ցերեկը Լոռու և Տավուշի մարզերում կբարձրանա 5-8, Սյունիքի մարզում՝ 3-4 աստիճանով։

Շիրակի մարզում ցերեկը կանխատեսվում է +24-ից +29 աստիճան, Կոտայքի լեռնային շրջաններում՝ +23-ից +27, նախալեռներում՝ +29-ից +31 աստիճան տաքություն։

Գեղարքունիքի մարզում օդի ջերմաստիճանը կհասնի +20-ից +25, Լոռու մարզում՝ +23-ից +27 աստիճանի։

Տավուշի նախալեռնային շրջաններում կանխատեսվում է +22-ից +26, հովտային շրջաններում՝ +27-ից +31 աստիճան տաքություն։

Արագածոտնի լեռնային շրջաններում օդի ջերմաստիճանը կհասնի +23-ից +27, նախալեռներում՝ +28-ից +33 աստիճանի։

Արարատի նախալեռնային շրջաններում կանխատեսվում է +31-ից +34, հովտային շրջաններում՝ +32-ից +35, Արմավիրի մարզում՝ +32-ից +35 աստիճան տաքություն։

Վայոց ձորի լեռնային շրջաններում օդի ջերմաստիճանը կհասնի +24-ից +27, նախալեռներում՝ +32-ից +35 աստիճանի։

Սյունիքի լեռնային շրջաններում կանխատեսվում է +20-ից +23, նախալեռներում՝ +25-ից +28, հովտային շրջաններում՝ +30-ից +34 աստիճան տաքություն։

Արցախում կանխատեսվում է մինչև +30 աստիճան տաքություն, հայտնում է Yandex.com-ը։

Leave a Comment