ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ չունի Իրանի հետ հուշագիրը երկարաձգելու պլաններ, հայտնում է «Ինտերֆաքս»-ը: Հուշագրի ժամկետը լրացել է օգոստոսի 17-ին:
Ավելի վաղ «Ալ Արաբիան», հղում անելով աղբյուրներին, հայտնել էր, որ Վաշինգտոնն ու Թեհրանը «հնարավոր է մոտենան հրադադարի երկարաձգմանը»:
Հունիսի 17-ին Թեհրանն ու Վաշինգտոնը ստորագրել էին 14 կետից բաղկացած փոխըմբռնման հուշագիր, որը նախատեսում էր ապրիլին երկու կողմերի միջև հայտարարված հրադադարի ժամկետը երկարաձգել ևս 60 օրով, որի ընթացքում ԱՄՆ-ն և Իրանը պետք է համաձայնության գային վերջնական հրադադարի շուրջ:
