
«Հայ Առաքելական եկեղեցին Հայաստանի Հարապետությունից ոչինչ չի ստանում, միաժամանակ խոշոր հարկ վճարողներից է։ Համեմատության համար նշեմ՝ Վրաց ուղղափառ եկեղեցին պետությունից ստանում է տարեկան 20 միլիոն դոլար,- Ազգային ժողովում ասաց «Ուժեղ Հայաստան» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։
Նա նաև նշեց՝ որևէ մեկը չի նշում, թե այս տարիների ընթացքում ինչքան աշխատանքներ է կատարել եկեղեցին առանց պետական միջամտության, միաժամանակ՝ հարկ է վճարել։
Տիգրան Աբրահամյանը նաև հայտարարեց, որ Արմավիրի մարզի Խանջյան և Հացիկ գյուղերի բնակիչները փակել են Արմավիր-Գյումրի միջպետական ճանապարհը՝ բարձրաձայնելով բերքի իրացման հետ կապված հարցեր։
«Լավ կլիներ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը արձագանքեր այս հարցին, քանի որ գյուղացիները ստիպված են լինում ապրանքը մթերել ինքնարժեքից ցածր գնով»,- ասաց ընդդիմադիր խմբակցության պատգամավորը։