Էջմիածին-Երևան երթուղայինի վարորդի, կարգավարի և ուղևորի միջև տեղի է ունեցել ծեծկռտուք

Էջմիածին-Երևան երթուղայինի վարորդի, կարգավարի և ուղևորի միջև տեղի է ունեցել վիճաբանություն-ծեծկռտուք, հայտնում է ՆԳՆ Ոստիկանությունը։

Օգոստոսի 17-ին սոցիալական ցանցերից մեկում տեսանյութ էր հրապարակվել, որտեղ երևում էր, որ Էջմիածին-Երևան ճանապարհին մի խումբ անձինք վիճաբանում, հայհոյում ու հարվածում են իրար։

Նշվում է, որ օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում երթուղայինի 72-ամյա վարորդը և 39-ամյա կարգավարը ձերբակալվել և տեղափոխվել են Համայնքային ոստիկանության Վաղարշապատի բաժին, ապա կազմված փաստաթղթերի հետ ներկայացվել են նախաքննական մարմին։

Գերատեսչությունից հավելել են, որ ձեռնարկվում են միջոցառումներ՝ ուղևորի ինքնությունը պարզելու և հայտնաբերելու ուղղությամբ։

Leave a Comment