«Mercedes»-ը Վեդիի կամրջի մոտ բախվել է հիմնանորոգվող կամրջի համար տեղադրված բետոնե արգելապատնեշներին

Oգոստոսի 16-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 14:00-ի սահմաններում «Mercedes» մակնիշի ավտոմեքենան Երևան-Երասխ ավտոճանապարհի՝ ժողովրդին հայտնի Վեդիի կամրջի մոտ, դեպի Երևան ընթանալիս, բախվել է հիմնանորոգվող կամրջի համար տեղադրված բետոնե արգելապատնեշներին։

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ըստ նախնական տեղեկությունների, տուժածներ չկան։

Վթարի փաստով նույն գումարտակում փաստաթղթեր են կազմվում, որտեղ էլ պարզում են ավտոմեքենայի սեփականատիրոջ և վարորդի ինքնությունը։

Leave a Comment