19։00 Լուրերը մեկ տողով. «Արտ լանչ»-ի գործունեության կասեցում, Արարատում գազի անջատում, ԱԺ նոր առաջադրում

Անցած ժամվա լուրերը՝ հակիրճ և բովանդակային. • Saudi Aramco-ն ասիական գնորդներին նավթ է առաջարկում Հորմուզի նեղուցը շրջանցող ուղիներով։ Մատակարարումների վերաուղղորդումը շարունակվում է տարածաշրջանային…

Անցած ժամվա լուրերը՝ հակիրճ և բովանդակային. 

Saudi Aramco-ն ասիական գնորդներին նավթ է առաջարկում Հորմուզի նեղուցը շրջանցող ուղիներով։ Մատակարարումների վերաուղղորդումը շարունակվում է տարածաշրջանային լարվածության և նեղուցի աշխատանքի խափանումների պայմաններում։

Binance-ը, ըստ Reuters-ի, ռուսական իշխանություններին տվյալներ է փոխանցել Ուկրաինային կրիպտոարժույթով նվիրատվությունների մասին։ Այդ տեղեկությունները կիրառվել են Ռուսաստանում քրեական գործերից մեկում։

Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հերքել է ԱՄՆ-ի հետ կուլիսային բանակցությունների մասին հայտարարությունը։

Արարատի մարզի մի շարք բնակավայրերում գազամատակարարումը դադարեցվել է ստորգետնյա գազատարի վնասման պատճառով։ Այն կվերականգնվի վթարավերականգնողական աշխատանքներից հետո։

«Արտ լանչ»-ի օբյեկտներից մեկի արտադրական գործունեությունը կասեցվել է սննդի անվտանգության պահանջների խախտումների պատճառով։ Ցանցի մյուս մասնաճյուղերում ստուգումները շարունակվում են։

ԱԺ «Հայաստան» խմբակցությունը Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում առաջադրել է Լիլիթ Գալստյանի թեկնածությունը։

«Ռոսկոսմոսը» հրապարակել է արբանյակից նկարահանված Արեգակի ամբողջական խավարման կադրերը։ Խավարումը տեսանելի է եղել Իսլանդիայի մերձակայքում։

Leave a Comment