
««Սահմանապահ գյուղ, սահմանապահ դպրոց, նրանք մեր սահմանապահներն են», ո′չ, ժողովուրդ, ՀՀ-ում սահմանապահներն Ազգային անվտանգության զորախումբ է, երեխաները սահմանապահ չեն: Սահմանապահների հարցը մենք ուրիշ ճանապարհով պետք է լուծենք, երեխաներին խրամատ ուղարկել և մոռանալ կրթության մասին՝ տրամաբանական չէ»,- Ազգային ժողովի ամբիոնից անդրադառնալով փակվող դպրոցների և դատարկվող գյուղերի մասին ահազանգին, ասաց ՔՊ-կան պատգամավոր Թագուհի Ղազարյանը: