
Լրագրող Ոսկան Սարգսյանը ֆեյսբուքյան էջում գրում է․ «7 տարում ՀԴՄ կտրոնների դիկտատուրան ի՞նչ եղավ.
Նիկոլ Փաշինյանը ՀԴՄ կտրոնը ձեռքին՝ Ֆեյսբուքում տեսանյութ է տեղադրել, հայտարարել, որ Ծաղկաձորում էլ չեն մոռանում ՀԴՄ կտրոնների մասին։ Նա ասել է, որ առաջիկայում համակարգ են գործարկելու, որը ցույց է տալու, թե ՀԴՄ կտրոնների տրամադրման առումով որ համայնքներն են առաջատար, և այդ առաջատարները բոնուսներ կստանան՝ սուբվենցիոն ծրագրերի տեսքով։
2019 թվականին Նիկոլ Փաշինյանը հայտարարեց Հայաստանում «տնտեսական հեղափոխություն» իրականացնելու մասին, որի հիմնական դրսևորումը դարձավ դարձավ խանութներից և սպասարկման վայրերից ՀԴՄ կտրոններ պահանջելը: Անցել է 7 տարի, հիմա նա համայնքներին բոնուսներ է խոստանում, որ տնտեսվարողները ՀԴՄ կտրոն տան։ Հե՜յ տնտեսական հեղափոխություն, հ՜եյ ՀԴՄ կտրոն»։