Անցած ժամվա լուրերը՝ հակիրճ և բովանդակային. • Յուրիկ Մխիթարյանը հաղթեց ադրբեջանցի մրցակցին և դուրս եկավ հունահռոմեական ըմբշամարտի Մ20 աշխարհի առաջնության քառորդ եզրափակիչ։ • Հայաստանի և Հնդկաստանի…
Անցած ժամվա լուրերը՝ հակիրճ և բովանդակային.
• Յուրիկ Մխիթարյանը հաղթեց ադրբեջանցի մրցակցին և դուրս եկավ հունահռոմեական ըմբշամարտի Մ20 աշխարհի առաջնության քառորդ եզրափակիչ։
• Հայաստանի և Հնդկաստանի պաշտպանության ոլորտի ղեկավարները քննարկել են երկկողմ համագործակցությունը և փոխանակվել նոր ձևաչափ սահմանող փաստաթղթով։
• Գոռ Թովմասյանը նշանակվել է Քննչական կոմիտեի Վայոց ձորի մարզային քննչական վարչության պետի տեղակալ։
• Անդրանիկ Քոչարյանը հայտարարել է, որ ԱԺ պաշտպանության հանձնաժողովի նախագահի պաշտոնից իրեն չեն հեռացրել, այլ ինքն առաջադրված չի եղել։
• Վրաստանը Հայաստանին է հանձնել քրեական մի շարք արարքների համար մեղադրվող և հետախուզվող անձի։
• ԱՄՆ-ն և Իրանը, ըստ լրատվամիջոցի աղբյուրների, պայմանավորվել են երկարաձգել 60-օրյա հրադադարի ռեժիմը։
• Դոնալդ Թրամփը հայտնել է, որ ԱՄՆ-ն ոչ պաշտոնական ուղիներով կապի մեջ է Իրանի ղեկավարության հետ։
• Ռուսաստանի արտաքին հետախուզությունը պնդում է, որ արևմտյան հատուկ ծառայություններից մեկը Ուկրաինայի հետ համակարգմամբ Լատինական Ամերիկայում հակառուսական սադրանք է նախապատրաստում։