Մոսկվայի ադրբեջանական համայնքի ղեկավարն արտաքսվել է ՌԴ-ից – armeniatoday.am

Մոսկվայի ադրբեջանական համայնքի ղեկավար Բախտիյար Հասանովն արտաքսվել է Ռուսաստանից, հայտնել են ադրբեջանական ԶԼՄ-ները։

ԶԼՄ-ների տվյալներով՝ Հասանովին միգրանտների ժամանակավոր պահման կենտրոնից տեղափոխել են օդանավակայան, որտեղից նա մեկնել է Ադրբեջան։

Ռուսաստանում ադրբեջանական համայնքների ներկայացուցիչների նկատմամբ միջոցառումները սկսվել էին ռուս-ադրբեջանական հարաբերությունների վատթարացման ֆոնին։ 2025 թվականի հուլիսին Մերձմոսկովյան շրջանի ադրբեջանական համայնքի ղեկավար Էլշան Իբրահիմովին արտաքսել էին Ռուսաստանից։ Նույն ժամանակահատվածում Եկատերինբուրգում ձերբակալվել էր տեղի ադրբեջանական համայնքի ղեկավարի որդին, իսկ Մոսկվայում մի խումբ ադրբեջանցիներ դատապարտվել էին ապօրինի միգրացիա կազմակերպելու գործով։

2025 թվականի սեպտեմբերին Հասանովին զրկել էին Ռուսաստանի քաղաքացիությունից։ Նա ՌԴ քաղաքացիություն էր ստացել 2000-ականներին, իսկ Մոսկվայի ադրբեջանցիների տարածաշրջանային ազգային-մշակութային ինքնավարության խորհրդի ղեկավարի պաշտոնը զբաղեցնում էր 2022 թվականի հուլիսից։

Leave a Comment