Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Նաիր Թիկնիզյանը ժամանել է Աթենք՝ հունական «Օլիմպիակոս» տեղափոխությունը վերջնականացնելու համար, հայտնում է Sports DNA-ը։
Սպասվում է, որ 27-ամյա ֆուտբոլիստը բուժզննում կանցնի, որից հետո ակումբի հետ քառամյա պայմանագիր կստորագրի։
Sports DNA-ի տվյալներով՝ «Օլիմպիակոսը» Թիկնիզյանի ներկայիս ակումբին՝ Բելգրադի «Ցրվենա Զվեզդային», կվճարի շուրջ 5 մլն եվրո։ Գործարքով ևս 2 մլն եվրո նախատեսված է բոնուսների տեսքով։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Թիկնիզյանի տրանսֆերի շուրջ «Օլիմպիակոսը» կարող է վերսկսել բանակցությունները «Ցրվենա Զվեզդայի» հետ։ Կողմերը նախկինում չէին կարողացել համաձայնության գալ գործարքի գումարի վերաբերյալ։
Թիկնիզյանը «Ցրվենա Զվեզդա» էր տեղափոխվել 2025 թվականի հունիսին Մոսկվայի «Լոկոմոտիվից» և սերբական ակումբի հետ եռամյա պայմանագիր էր ստորագրել։
