
«Ա-3 թաղամասի 179 դպրոցի կոյուղին լցված է պադվալը: Ինչ ա թե ես եմ սովորել էդ դպրոցում, կախվավ քաղաքային իշխանությունը, էդ դպրոցի համար ոչ մի բան չարեց»,- շարունակելով թվել դպրոցներում ու մանկապարտեզներում առկա խնդիրները՝ ասաց ընդդիմադիր պատգամավոր Մեսրոպ Մանուկյանը: «Որ գնանք ձեր վերանորոգած մանկապարտեզներում գոռանք, ծեփոնները կաթափվեն մեր գլխին, այ էդքան անորակ են սարքել»,- հավելեց նա: