Նախկին ոստիկանապետ Արամ Հովհաննիսյանը, ով աշխատանքից ազատվել էր 2025 թ-ին, նշանակվել է ՀՀ ՊՆ ՌՈ պետ



Վահագն Խաչատուրյանի հրամանով նախկին ոստիկանապետ Արամ Հովհաննիսյանը, ով աշխատանքից ազատվել էր 2025 թ-ին, նշանակվել է ՀՀ ՊՆ ՌՈ պետ։ Գեներալ-մայորի կոչում ունեցող Հովհաննիսյանն այդ պաշտոնում փոխարինելու է Աշոտ Զաքարյանին, որը պաշտոնավարում էր 2020թ-ից։ Հիշեցնենք, որ բանակում ոչ մարտական պայմաններում հերթական զինվորի մահից հետո Նիկոլ Փաշինյանը խոսել էր ՊՆ-ում կադրային փոփոխությունների անհրաժեշտությունից։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:

Leave a Comment