«Չենք կարողանում բերքն իրացնել, դեղձը դաշտերում փչանում է»․ այգեգործները ճանապարհ են փակել

«Չենք կարողանում բերքն իրացնել, դեղձը դաշտերում փչանում է»․ այգեգործները ճանապարհ են փակել

Արմավիրի մարզի Խանջյան, Հացիկ գյուղերի հողօգտագործողներն առավոտյան փակել էին Արմավիր-Գյումրի միջպետական ճանապարհը։ Ըստ գյուղացիների՝ դեղձը դաշտերում փչանում է, չի իրացվում. մթերման սակագինը շատ ցածր է։ «Արտահանողին սուբսիդավորում են, գալիս մեզնից 100 դրամով է ուզում բերքն առնի. ջրի գնով տա՞նք»,- նշել է այգեգործներից մեկը։
«Չենք կարողնում բերքն իրացնել, փչանում է։ Էդ սուբսիդավորումը մեզ չի հասնում, ուզում են աշխատեն մեկ հոգու հետ, որ էդ մի հոգին հարստանա, բայց ինչքա՞ն կարելի է մեր հաշվին հարստանալ։ Վաղն էլ ենք ճանապարհը փակելու, թող այս հարցը լուծեն»,- հավելել է մյուսը:

«Չենք կարողանում բերքն իրացնել, դեղձը դաշտերում փչանում է»․ այգեգործները ճանապարհ են փակել

Leave a Comment