Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Գոռ Առաքելյանի գլխավորությամբ։
Այս պահին պարեկները սպասում են, որպեսզի դեպքի վայր ժամանեն Երևանի քաղաքապետարանի համապատասխան վարչության աշխատակիցները, ինչպես նաև «Վեոլիա ջուր» ընկերությունը, որպեսզի վնասված խողովակը նորոգեն։
Իսկ վնասված խողովակից խմելու ջուր է դուրս թափվում, թե ոռոգման, այս պահին պարզվում է։ Հավաքված քաղաքացիների մեծ մասը նշում էին, որ այն խմելու ջուր է։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ: