Հաղորդավարներ՝ Տիգրան Հարությունյան և Լուսինե Մուրադյան: Հյուր՝ «Ադել» տնային կենդանիների պաշտպանության հասարակական կազմակերպության հիմնադիր, նախագահ՝ Մարթա Մելիքսեթյան:
Օգոստոսի 17-ին աշխարհը նշում է Անտուն կենդանիների պաշտպանության միջազգային օրը։ Սա պարզապես օրացուցային օր չէ, այլ կարևոր հիշեցում, որ մեր կողքին ապրող չորքոտանիները ունեն մեր հոգատարության, սիրո և պաշտպանության կարիքը։
Օրվա խորհրդով կխոսենք անտուն կենդանիների խնդիրների, նրանց պաշտպանության, ապաստարանների աջակցության և յուրաքանչյուրիս դերի մասին՝ կենդանիների նկատմամբ հոգատար ու պատասխանատու վերաբերմունք ձևավորելու գործում։
Ինչպես միշտ, հաղորդման ընթացքում կլինի նաև օրվա տեղեկատվական բլոկը՝
- Օրվա լրահոս,
- Եղանակի կանխատեսում,
- Քաղաքի խցանումների վիճակ,
- Տարադրամի փոխարժեքներ,
- «Զվարթնոց» օդանավակայանի թռիչքների ժամանակացույց,
- Լավագույն երաժշտական ընտրանի,
- Եվ, իհարկե, անմիջական կապ ռադիոլսողների հետ։