Մանրէներ «Պրեմիում» մոխիտոյում. ՍԱՏՄ-ն կասեցրել է արտադրությունը – Նորություններ 17.08.2026

Լուսանկարը` ՍԱՏՄ

Լուսանկարը` ՍԱՏՄ

Արագածոտնի մարզում գործող «Օշ Գրուպ» ընկերության արտադրամասում հայտնաբերվել են սանիտարական նորմերի խախտումներ, ինչի հետևանքով ժամանակավորապես արգելվել է «Պրեմիում» ապրանքանիշի ներքո թողարկվող զովացուցիչ ըմպելիքներից մեկի արտադրությունը։

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի (ՍԱՏՄ) մասնագետները մանրէաբանական անհամապատասխանություն են հայտնաբերել ընկերության արտադրանքում:

Տեսչական մարմնի իրականացրած վերահսկողական աշխատանքների և լաբորատոր փորձաքննությունների արդյունքում պարզվել է, որ Օշական գյուղում արտադրվող մոխիտոյի համով ոչ ալկոհոլային գազավորված ըմպելիքը չի բավարարում Մաքսային միության տեխնիկական կանոնակարգով սահմանված պահանջները:

Մասնավորապես, փորձանմուշում արձանագրվել է մեզոֆիլ աէրոբ մանրէների (ՄԱՄՔ) անթույլատրելի քանակ: Այս բացահայտումից հետո ՍԱՏՄ ղեկավարի որոշմամբ տվյալ ըմպելիքի արտադրական պրոցեսն անմիջապես կասեցվել է:

Տնտեսավարողին տրվել է հստակ ժամանակացույց՝ արձանագրված թերությունները վերացնելու և արտադրական գործընթացը անվտանգության նորմերին համապատասխանեցնելու համար:

Leave a Comment