
ՔՊ-ն Կրթության, գիտության, մշակույթի, սպորտի և սփյուռքի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում առաջադրել է Սիսակ Գաբրիելյանի թեկնածությունը:
«Ուժեղ Հայաստան»-ից Անդրանիկ Գևորգյանը, դիմելով Գաբրիելյանին, ասաց. «Դպրոցներ են փակվում ՀՀ-ում, 229 դպրոց փակվում է: Լավ գիտենք՝ դպրոցների փակման պարագայում ինչպես գյուղերը կդատարկվեն: Պատրա՞ստ եք արդյոք սառեցնել այս գործողությունները, որոշումը, պատրա՞ստ եք կանգնեցնել ՀՀ-ում 229 դպրոցների փակման ծրագիրը, որն անվանում եք օպտիմալացում կամ խոշորացում»: Գաբրիելյանն ասաց. «Կխնդրեմ հղում անել՝ ուժի մեջ մտած ո՞ր նորմատիվային իրավական ակտով է սահմանված 229 դպրոցների փակումը: Ես չեմ տեսել այդ փաստաթուղթը»: