Yerevan.Today-ը հարցում էր ուղարկել ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմին՝ պարզելու, թե դեպի ՌԴ հայկական գյուղմթերքի արգելքի պարագայում արտահանման բացը ինչպես է լրացվել։ Խնդրել էինք տրամադրել տեղեկություն, թե 2025 և 2026թ․ հուլիս ամիսներին Հայաստանից որքան պտուղ–բանջարեղեն, ձուկ և ծաղիկ է արտահանվել և՝ ո՛ր երկրներ։
Ինֆոգրաֆիկան՝ ստորև

Համաձայն պաշտոնական վիճակագրության՝
1․ Արտահանումը դեպի Ռուսաստանի Դաշնություն
- 2025թ․ հուլիս — 28,382,905.81 կգ (մոտ 28,383 տոննա) և 3,576,075 հատ ծաղիկ:
- 2026թ․ հուլիս — 0 կգ և 0 հատ ծաղիկ (2026թ․ հուլիսին աղյուսակի բոլոր ապրանքատեսակների գծով դեպի ՌԴ արտահանումը դարձել է 0):
2․ Երկրների ցանկի փոփոխություններ
- 2025թ․ հուլիսին արտահանումն իրականացվել է 12 երկիր (ՌԴ, Վրաստան, ԱԱԷ, Բելառուս, Լատվիա, Ուկրաինա, Կատար, Ղազախստան, Ղրղզստան, Ֆրանսիա, Գերմանիա, ԱՄՆ):
- 2026թ․ հուլիսին արտահանվել է 26 երկիր: Ավելացած երկրները՝ Իրաք, Ռումինիա, Մոլդովա, Հունաստան, Նիդերլանդներ, Կիպրոս, Լիտվա, Չեխիա, Իտալիա, Թուրքիա, Բուլղարիա, Ավստրիա, Օման, Սերբիա, Թուրքմենստան:
- Շատ ապրանքատեսակների մասով արտահանման ուղղությունները թեև մեծացել են, սակայն դրանք բոլորը միասին չեն հավասարվում ՌԴ արտահանմանը։ Օրինակ՝ ծաղկի արտահանման աշխարհագրությունը մեծացել է 25 երկրով, բայց բոլորը միասին չեն գերազանցում միայն ՌԴ ծաղկի արտահանմանը։ Կամ լոլիկը 2025թ․ հուլիսին արտահանվել է 4 երկիր, 2026թ․ հուլիսին՝ 11 երկիր, բայց ՌԴ արգելքի պարագայում լոլիկի արտահանման անկումը կազմել է 56 տոկոս։
3․ Արտահանումը դեպի ԵՄ անդամ երկրներ
- 2025թ․ հուլիսին ԵՄ երկրներից ցանկում կային Լատվիան (20,037 կգ դեղձ), Գերմանիան (4,710 կգ ծիրան, 120 կգ սալոր), Ֆրանսիա արտահանվել էր 1,670 հատ ծաղիկ և 1,960 կգ ծիրան:
- 2026թ․ հուլիսին ԵՄ ուղղությամբ ծավալներն աճել են․ քաշային ապրանքների արտահանումն ավելացել է ավելի քան 570,000 կգ-ով, իսկ ծաղիկներինը՝ ավելի քան 325,000 հատով:
- Ցանկում ավելացած ԵՄ անդամ երկրներն են․ Ռումինիա, Հունաստան, Լեհաստան, Նիդերլանդներ, Կիպրոս, Լիտվա, Չեխիա, Իտալիա, Բուլղարիա, Ավստրիա:
- Թեև Եվրամիություն արտահանումն ավելացել է և ընդգրկել Միության անդամ նոր երկրներ, սակայն ընդհանուր արտահանման վրա սա քիչ ազդեցություն է ունեցել։
4․ Երկրներ, ուր արտահանումը կտրուկ ավելացել է 2026-ին
- Ուկրաինա․ Դեղձը 2025թ․ հուլիսի 197.9 տոննայից հասել է 610.4 տոննայի, լոլիկը 0-ից դարձել է 493.4 տոննա, պղպեղը 0-ից դարձել է 1,111 տոննա, ծաղիկը 0-ից՝ 476.6 հազար հատ:
- Վրաստան․ Լոլիկը 226 կգ-ից դարձել է 689.7 տոննա, դեղձը 22.3 տոննայից՝ 204.7 տոննա, կեռասը 128.1 տոննայից՝ 1,132.7 տոննա, նեկտարինը 545 կգ-ից՝ 375.1 տոննա, սոխը 0-ից՝ 1,483.7 տոննա:
- Ղազախստան․ Ծիրանը 3.3 տոննայից դարձել է 1,148.4 տոննա, կեռասը 0-ից դարձել է 346.5 տոննա:
- Ուզբեկստան․ Ծիրանը 0-ից դարձել է 2,168.5 տոննա, պղպեղը 0-ից՝ 623.8 տոննա, կեռասը 0-ից՝ 340.6 տոննա:
- Իրաք (նոր շուկա)․ Դեղձ 282.7 տոննա, կեռաս 276.5 տոննա, նեկտարին 319.8 տոննա:
5․ Ընդհանուր արտահանման պակասուրդը
2025թ. հուլիսին ընդհանուր արտահանումը կազմել է 32,802.89 տոննա, 2026թ․ հուլիսին՝ 17,278.78 տոննա։ Գյուղմթերքի, ծաղկի և ձկան ընդհանուր արտահանումը պակասել է 15,524.10 տոննայով կամ, 47.33%-ով։
Այժմ ներկայացնում ենք, թե որ ապրանքատեսակից որքան և որ երկրներ է արտահանվել 2025թ․ հուլիսին և 2026թ․ հուլիսին
| Ապրանքատեսակ | Երկիր | քանակ | Տարեթիվ
|
|
| 2025 թ. հուլիս |
2026թ. հուլիս |
|||
| Ազնվամորի | ՌՈՒՍԱՍՏԱՆ | ԿԳ | 1792,25
|
0 |
| Ազնվամորի | ԱՐԱԲ.ՄԻԱՑ.ԷՄԻՐՈՒԹ. | ԿԳ | 0 | 240
|
| Բալ | ՌՈՒՍԱՍՏԱՆ | ԿԳ | 413
|
0 |
| Բալ | ԱՐԱԲ.ՄԻԱՑ.ԷՄԻՐՈՒԹ. | ԿԳ | 0 | 210,5 |
| Բալ | ՎՐԱՍՏԱՆ | ԿԳ | 23937
|
840 |
| Բոլոկի | ՌՈՒՍԱՍՏԱՆ | ԿԳ | 90625
|
0 |
| Դեղձ | ԱՐԱԲ.ՄԻԱՑ.ԷՄԻՐՈՒԹ. | ԿԳ | 253
|
1718 |
| Դեղձ | ԲԵԼԱՌՈՒՍ | ԿԳ | 3688 | 0 |
| Դեղձ | ԻՐԱՔ | ԿԳ | 0 | 282787 |
| Դեղձ | ԼԱՏՎԻԱ | ԿԳ | 20037
|
19546,2 |
| Դեղձ | ՈՒԿՐԱԻՆԱ | ԿԳ | 197954,1
|
610469,9 |
| Դեղձ | ՌՈՒՍԱՍՏԱՆ | ԿԳ | 834968,72
|
0 |
| Դեղձ | ՎՐԱՍՏԱՆ | ԿԳ | 22330
|
204683,5 |
| Ելակ | ԱՐԱԲ.ՄԻԱՑ.ԷՄԻՐՈՒԹ. | ԿԳ | 2340
|
40280 |
| Ելակ | ԿԱՏԱՐ | ԿԳ | 2000 | 1800 |
| Ելակ | ԼԵՀԱՍՏԱՆ | ԿԳ | 0 | 41920 |
| Ելակ | ՌՈՒՍԱՍՏԱՆ | ԿԳ | 253336
|
0 |
| Ելակ | ՎՐԱՍՏԱՆ | ԿԳ | 604 | 97339 |
| Ելակ | ՂԱԶԱԽՍՏԱՆ | ԿԳ | 0 | 4355 |
| Ելակ | ՈՒԶԲԵԿՍՏԱՆ | ԿԳ | 0 | 8640 |
| Ելակ | ՌՈՒՄԻՆԻԱ | ԿԳ | 0 | 8250 |
| Սմբուկ | ՌՈՒՍԱՍՏԱՆ | ԿԳ | 309668,84
|
0 |
| Սմբուկ | ՎՐԱՍՏԱՆ | ԿԳ | 385
|
0 |
| Թուզ | ՌՈՒՍԱՍՏԱՆ | ԿԳ | 88915
|
0 |
| Թուզ | ԱՐԱԲ.ՄԻԱՑ.ԷՄԻՐՈՒԹ. | ԿԳ | 0 | 20 |
| Թուզ | ՎՐԱՍՏԱՆ | ԿԳ | 0 | 47722 |
| Թութ | ՌՈՒՍԱՍՏԱՆ | ԿԳ | 40117 | 0 |
| Թութ | ՎՐԱՍՏԱՆ | ԿԳ | 0 | 135 |
| Լոբի | ՌՈՒՍԱՍՏԱՆ | ԿԳ | 1921 | 0 |
| Լոլիկ | ԲԵԼԱՌՈՒՍ | ԿԳ | 6480
|
23126 |
| Լոլիկ | ՆԻԴԵՌԼԱՆԴՆԵՐ | ԿԳ | 0,64
|
0 |
| Լոլիկ | ՌՈՒՍԱՍՏԱՆ | ԿԳ | 3372838,05
|
0 |
| Լոլիկ | ՎՐԱՍՏԱՆ | ԿԳ | 226
|
689697 |
| Լոլիկ | ՈՒԿՐԱԻՆԱ | ԿԳ | 0 | 493405 |
| Լոլիկ | ՈՒԶԲԵԿՍՏԱՆ | ԿԳ | 0 | 151810 |
| Լոլիկ | ՄՈԼԴՈՎԱ | ԿԳ | 0 | 38200 |
| Լոլիկ | ՀՈՒՆԱՍՏԱՆ | ԿԳ | 0 | 20343 |
| Լոլիկ | ԼԵՀԱՍՏԱՆ | ԿԳ | 0 | 61825 |
| Լոլիկ | ԳԵՐՄԱՆԻԱ | ԿԳ | 0 | 65 |
| Լոլիկ | ԱՐԱԲ.ՄԻԱՑ.ԷՄԻՐՈՒԹ. | ԿԳ | 0 | 708 |
| Խաղող | ՌՈՒՍԱՍՏԱՆ | ԿԳ | 61
|
0 |
| Խաղող | ՎՐԱՍՏԱՆ | ԿԳ | 867
|
55 |
| Խաղողի տերև | ՌՈՒՍԱՍՏԱՆ | ԿԳ | 30
|
0 |
| Խնձոր | ՌՈՒՍԱՍՏԱՆ | ԿԳ | 39074
|
0 |
| Խնձոր | ՎՐԱՍՏԱՆ | ԿԳ | 644
|
100 |
| Խնձոր | ԱՐԱԲ.ՄԻԱՑ.ԷՄԻՐՈՒԹ. | ԿԳ | 0 | 3695 |
| Խնձոր | ԳԵՐՄԱՆԻԱ | ԿԳ | 0 | 103 |
| Ծաղիկ | ԱՐԱԲ.ՄԻԱՑ.ԷՄԻՐՈՒԹ. | ՀԱՏ | 12000
|
23005 |
| Ծաղիկ | ԱՐԱԲ.ՄԻԱՑ.ԷՄԻՐՈՒԹ. | ԿԳ | 0 | 155 |
| Ծաղիկ | ԲԵԼԱՌՈՒՍ | ԿԳ | 24055
|
0 |
| Ծաղիկ | ԲԵԼԱՌՈՒՍ | ՀԱՏ | 213330
|
363956 |
| Ծաղիկ | ՂԱԶԱԽՍՏԱՆ | ԿԳ | 79303
|
0 |
| Ծաղիկ | ՂԱԶԱԽՍՏԱՆ | ՀԱՏ | 1946080
|
158185 |
| Ծաղիկ | ՂՐՂԸԶՍՏԱՆ | ԿԳ | 3158
|
483 |
| Ծաղիկ | ՂՐՂԸԶՍՏԱՆ | ՀԱՏ | 17580
|
56935 |
| Ծաղիկ | ՌՈՒՍԱՍՏԱՆ | ԿԳ | 90
|
0 |
| Ծաղիկ | ՌՈՒՍԱՍՏԱՆ | ՀԱՏ | 3576075
|
0 |
| Ծաղիկ | ՎՐԱՍՏԱՆ | ԿԳ | 13437,6
|
24126,8 |
| Ծաղիկ | ՎՐԱՍՏԱՆ | ՀԱՏ | 802060
|
1652148 |
| Ծաղիկ | ՖՐԱՆՍԻԱ | ՀԱՏ | 1670 | 13105 |
| Ծաղիկ | ՕՄԱՆ | ՀԱՏ | 0 | 250 |
| Ծաղիկ | ՍԵՐԲԻԱ | ՀԱՏ | 0 | 139120 |
| Ծաղիկ | ՌՈՒՄԻՆԻԱ | ԿԳ | 0 | 1350 |
| Ծաղիկ | ՌՈՒՄԻՆԻԱ | ՀԱՏ | 0 | 5665 |
| Ծաղիկ | ՉԵԽԻԱ | ՀԱՏ | 0 | 6280 |
| Ծաղիկ | ՈՒԿՐԱԻՆԱ | ՀԱՏ | 0 | 476621 |
| Ծաղիկ | ՈՒԶԲԵԿՍՏԱՆ | ՀԱՏ | 0 | 27510 |
| Ծաղիկ | ՆԻԴԵՌԼԱՆԴՆԵՐ | ՀԱՏ | 0 | 3850 |
| Ծաղիկ | ՆԻԴԵՌԼԱՆԴՆԵՐ | ԿԳ | 0 | 54 |
| Ծաղիկ | ԿԻՊՐՈՍ | ՀԱՏ | 0 | 12990 |
| Ծաղիկ | ԼԻՏՎԱ | ՀԱՏ | 0 | 1650 |
| Ծաղիկ | ԼԵՀԱՍՏԱՆ | ՀԱՏ | 0 | 39336 |
| Ծաղիկ | ԼԵՀԱՍՏԱՆ | ԿԳ | 0 | 294 |
| Ծաղիկ | ԼԱՏՎԻԱ | ՀԱՏ | 0 | 23290 |
| Ծաղիկ | ԻՏԱԼԻԱ | ՀԱՏ | 0 | 170 |
| Ծաղիկ | ԹՈՒՐՔՄԵՆՍՏԱՆ | ՀԱՏ | 0 | 15030 |
| Ծաղիկ | ԹՈՒՐՔՄԵՆՍՏԱՆ | ԿԳ | 0 | 210 |
| Ծաղիկ | ԹՈՒՐՔԻԱ | ՀԱՏ | 0 | 4585 |
| Ծաղիկ | ԹՈՒՐՔԻԱ | ԿԳ | 0 | 11 |
| Ծաղիկ | ԳԵՐՄԱՆԻԱ | ՀԱՏ | 0 | 1740 |
| Ծաղիկ | ԲՈՒԼՂԱՐԻԱ | ՀԱՏ | 0 | 235135 |
| Ծաղիկ | ԲՈՒԼՂԱՐԻԱ | ԿԳ | 0 | 4961 |
| Ծաղիկ | ԱՎՍՏՐԻԱ | ՀԱՏ | 0 | 3655 |
| Ծաղիկ | ԱՄՆ | ՀԱՏ | 0 | 19200 |
| Ծիրան | ԱՐԱԲ․ՄԻԱՑ․ԷՄԻՐՈՒԹ․ | ԿԳ | 29210 | 43857,5 |
| Ծիրան | ԲԵԼԱՌՈՒՍ | ԿԳ | 294748
|
186456 |
| Ծիրան | ԳԵՐՄԱՆԻԱ | ԿԳ | 4710
|
3160 |
| Ծիրան | ԹՈՒՐՔՄԵՆՍՏԱՆ | ԿԳ | 0 | 249314 |
| Ծիրան | ՂԱԶԱԽՍՏԱՆ | ԿԳ | 3350
|
1148488 |
| Ծիրան | ԼԵՀԱՍՏԱՆ | ԿԳ | 0 | 310610,4 |
| Ծիրան | ԻՐԱՔ | ԿԳ | 0 | 94512 |
| Ծիրան | ՈՒԿՐԱԻՆԱ | ԿԳ | 606171 | 561184,6 |
| Ծիրան | ՂՐՂԸԶՍՏԱՆ | ԿԳ | 0 | 187799 |
| Ծիրան | ՄՈՆՂՈԼԻԱ | ԿԳ | 0 | 34514 |
| Ծիրան | ՈՒԶԲԵԿՍՏԱՆ | ԿԳ | 0 | 2168523 |
| Ծիրան | ՌՈՒՍԱՍՏԱՆ | ԿԳ | 16367155,2
|
0 |
| Ծիրան | ՍԵՐԲԻԱ | ԿԳ | 19600 | 0 |
| Ծիրան | ՌՈՒՄԻՆԻԱ | ԿԳ | 0 | 40677 |
| Ծիրան | ՕՄԱՆ | ԿԳ | 0 | 175 |
| Ծիրան | ՎՐԱՍՏԱՆ | ԿԳ | 1798566
|
2309313 |
| Ծիրան | ՖՐԱՆՍԻԱ | ԿԳ | 1960
|
19540 |
| Ծնեբեկ | ՌՈՒՍԱՍՏԱՆ | ԿԳ | 490
|
0 |
| Կանաչի | ՌՈՒՍԱՍՏԱՆ | ԿԳ | 209077
|
0 |
| Կանաչի | ՎՐԱՍՏԱՆ | ԿԳ | 302
|
4230 |
| Կանաչի | ԱՐԱԲ․ՄԻԱՑ․ԷՄԻՐՈՒԹ․ | ԿԳ | 0 | 46 |
| Կանաչի | ՂԱԶԱԽՍՏԱՆ | ԿԳ | 0 | 871 |
| Կարտոֆիլ | ՌՈՒՍԱՍՏԱՆ | ԿԳ | 42800
|
0 |
| Կեռաս | ԲԵԼԱՌՈՒՍ | ԿԳ | 6313
|
0 |
| Կեռաս | ՌՈՒՍԱՍՏԱՆ | ԿԳ | 1604631
|
0 |
| Կեռաս | ՎՐԱՍՏԱՆ | ԿԳ | 128182
|
1132756
|
| Կեռաս | ՖՐԱՆՍԻԱ
|
ԿԳ | 0 | 20018
|
| Կեռաս | ՕՄԱՆ
|
ԿԳ | 0 | 369,5
|
| Կեռաս | ՈՒԿՐԱԻՆԱ
|
ԿԳ | 0 | 92118
|
| Կեռաս | ՈՒԶԲԵԿՍՏԱՆ
|
ԿԳ | 0 | 340623
|
| Կեռաս | ՄՈՆՂՈԼԻԱ
|
ԿԳ | 0 | 779 |
| Կեռաս | ՂԱԶԱԽՍՏԱՆ
|
ԿԳ | 0 | 346525
|
| Կեռաս | ԼԵՀԱՍՏԱՆ
|
ԿԳ | 0 | 39851
|
| Կեռաս | ԻՐԱՔ | ԿԳ | 0 | 276593
|
| Կեռաս | ԱՐԱԲ․ՄԻԱՑ․ԷՄԻՐՈՒԹ․ | ԿԳ | 0 | 23487,5 |
| Հաղարջ | ՌՈՒՍԱՍՏԱՆ | ԿԳ | 4035
|
0 |
| Հաղարջ | ՎՐԱՍՏԱՆ | ԿԳ | 79
|
130 |
| Մոշ | ԱՐԱԲ․ՄԻԱՑ․ԷՄԻՐՈՒԹ․ | ԿԳ | 290
|
5 |
| Մոշ | ՌՈՒՍԱՍՏԱՆ | ԿԳ | 8899
|
0 |
| Մոշ | ՎՐԱՍՏԱՆ | ԿԳ | 0 | 108 |
| Նեկտարին | ԱՐԱԲ․ՄԻԱՑ․ԷՄԻՐՈՒԹ․ | ԿԳ | 9880
|
4831,6 |
| Նեկտարին | ԲԵԼԱՌՈՒՍ | ԿԳ | 19899
|
19905 |
| Նեկտարին | ՈՒԿՐԱԻՆԱ | ԿԳ | 2688
|
1994 |
| Նեկտարին | ՌՈՒՍԱՍՏԱՆ | ԿԳ | 308296,18
|
0 |
| Նեկտարին | ՎՐԱՍՏԱՆ | ԿԳ | 545
|
375130 |
| Նեկտարին | ԻՐԱՔ | ԿԳ | 0 | 319882 |
| Շլոր | ԱՐԱԲ.ՄԻԱՑ.ԷՄԻՐՈՒԹ.
|
ԿԳ | 0 | 80 |
| Պղպեղ | ԲԵԼԱՌՈՒՍ | ԿԳ | 114235 | 10733 |
| Պղպեղ | ՌՈՒՍԱՍՏԱՆ | ԿԳ | 2226237,532
|
0 |
| Պղպեղ | ՎՐԱՍՏԱՆ | ԿԳ | 114
|
119786 |
| Պղպեղ | ՌՈՒՄԻՆԻԱ
|
ԿԳ | 0 | 30634 |
| Պղպեղ | ՈՒԿՐԱԻՆԱ
|
ԿԳ | 0 | 1110989,4 |
| Պղպեղ | ՈՒԶԲԵԿՍՏԱՆ
|
ԿԳ | 0 | 623812 |
| Պղպեղ | ԼԵՀԱՍՏԱՆ
|
ԿԳ | 0 | 59939 |
| Պղպեղ | ԻՐԱՆ
|
ԿԳ | 0 | 47428 |
| Պղպեղ | ԱՐԱԲ.ՄԻԱՑ.ԷՄԻՐՈՒԹ.
|
ԿԳ | 0 | 41,5 |
| Սալոր | ԱՐԱԲ․ՄԻԱՑ․ԷՄԻՐՈՒԹ․ | ԿԳ | 59
|
181,5 |
| Սալոր | ԲԵԼԱՌՈՒՍ | ԿԳ | 34836
|
0 |
| Սալոր | ԳԵՐՄԱՆԻԱ | ԿԳ | 120
|
0 |
| Սալոր | ՈՒԿՐԱԻՆԱ | ԿԳ | 2000
|
19600 |
| Սալոր | ՌՈՒՍԱՍՏԱՆ | ԿԳ | 2680749,92
|
0 |
| Սալոր | ՎՐԱՍՏԱՆ | ԿԳ | 12185
|
159737 |
| Սալոր | ՈՒԶԲԵԿՍՏԱՆ | ԿԳ | 0 | 77166
|
| Սալոր | ՂՐՂԸԶՍՏԱՆ
|
ԿԳ | 0 | 29901 |
| Սալոր | ՂԱԶԱԽՍՏԱՆ | ԿԳ | 0 | 76560 |
| Սալոր | ԼԵՀԱՍՏԱՆ | ԿԳ | 0 | 56110 |
| Սալոր | ԻՐԱՔ | ԿԳ | 0 | 25505 |
| Սալոր | ԹՈՒՐՔՄԵՆՍՏԱՆ | ԿԳ | 0 | 15176 |
| Սեխ | ՎՐԱՍՏԱՆ
|
ԿԳ | 0 | 295 |
| Սոխ | ՎՐԱՍՏԱՆ
|
ԿԳ | 0 | 1483786
|
| Սունկ | ՎՐԱՍՏԱՆ
|
ԿԳ | 0 | 22000 |
| Վարունգ | ՌՈՒՍԱՍՏԱՆ | ԿԳ | 1052 | 0 |
| Վարունգ | ՎՐԱՍՏԱՆ
|
ԿԳ | 0 | 910 |
| Տանձ | ՎՐԱՍՏԱՆ
|
ԿԳ | 0 | 45 |
| Տանձ | ՌՈՒՍԱՍՏԱՆ | ԿԳ | 810
|
0 |
| Իշխանի ֆիլե ապխռտած | ԱՐԱԲ.ՄԻԱՑ.ԷՄԻՐՈՒԹ.
|
ԿԳ | 239,24
|
1807,84
|
| Կենդանի ձուկ Բելուգա
|
ՎՐԱՍՏԱՆ
|
ԿԳ | 0 | 8000 |
| Կենդանի ձուկ Թառափ
|
ՌՈՒՍԱՍՏԱՆ
|
ԿԳ | 11211,5
|
0 |
| Կենդանի ձուկ Թառափ
|
ԲԵԼԱՌՈՒՍ
|
ԿԳ | 0 | 500 |
| Կենդանի ձուկ Թառափ
|
ՎՐԱՍՏԱՆ
|
ԿԳ | 0 | 11500 |
| Ձկնկիթ Թառափի | ՂԱԶԱԽՍՏԱՆ
|
ԿԳ | 15,35
|
29,5 |
| Ձկնկիթ Թառափի | ԱՐԱԲ.ՄԻԱՑ.ԷՄԻՐՈՒԹ.
|
ԿԳ | 0 | 20 |
| Ձկնկիթ Իշխանի | ԱՄՆ
|
ԿԳ | 288,72
|
0 |
| Ձկնկիթ Իշխանի | ԱՐԱԲ.ՄԻԱՑ.ԷՄԻՐՈՒԹ.
|
ԿԳ | 36,5
|
0 |
| Ձկնկիթ Իշխանի | ՂԱԶԱԽՍՏԱՆ
|
ԿԳ | 164,5
|
30 |
| Ձկնկիթ Իշխանի | ՌՈՒՍԱՍՏԱՆ
|
ԿԳ | 1501
|
0 |
| Ձուկ պաղեցված Իշխան
|
ՌՈՒՍԱՍՏԱՆ
|
ԿԳ | 553560,2
|
0 |
| Ձուկ պաղեցված Իշխան
|
ԱՄՆ | ԿԳ | 0 | 660 |
| Ձուկ պաղեցված սիգ
|
ՌՈՒՍԱՍՏԱՆ
|
ԿԳ | 2350
|
0 |
| Ձուկ սառեցված Իշխան
|
ՌՈՒՍԱՍՏԱՆ
|
ԿԳ | 167875,8
|
0 |
| Ձուկ սառեցված Իշխան
|
ԱՄՆ | ԿԳ | 0 | 539,2 |
| Ձուկ սառեցված Սիգ
|
ՌՈՒՍԱՍՏԱՆ
|
ԿԳ | 2448
|
0 |
| Ձուկ սառեցված Սիգ
|
ՎՐԱՍՏԱՆ | ԿԳ | 0 | 21338,8
|
| Պահածոյացված Թառափ | ՌՈՒՍԱՍՏԱՆ
|
ԿԳ | 7123,2
|
0 |
| Պահածոյացված Իշխան | ՌՈՒՍԱՍՏԱՆ
|
ԿԳ | 764,4
|
0 |
| Սառեցված Իշխանի ֆարշ
|
ՌՈՒՍԱՍՏԱՆ
|
ԿԳ | 3889
|
0 |
| Ձուկ Սիգ ապխտած
|
ՌՈՒՍԱՍՏԱՆ
|
ԿԳ | 57436
|
0 |
| Ձուկ Սիգ ապխտած
|
ԱՄՆ | ԿԳ | 0 | 1995 |
| Ձուկ Սիգ ապխտած
|
ՎՐԱՍՏԱՆ
|
ԿԳ | 14160
|
17898 |
Հունիս ամսվա պտուղ-բանջարեղենի, ձկան և ծաղկի արտահանման ցուցանիշները՝ այստեղ։