Պորտուգալիայի հավաքականի և Սաուդյան Արաբիայի «Ալ Նասր» ակումբի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն հայտարարել է, որ ընթացիկ մրցաշրջանը կարող է վերջինը լինել իր պրոֆեսիոնալ կարիերայում։ Այդ մասին ֆուտբոլիստը հայտնել է հայտնել է Vogue-ին։
«Սա, հավանաբար, ֆուտբոլում իմ վերջին տարին է, և ես ցանկանում եմ տպավորիչ ժառանգություն թողնել,- ասել է 41-ամյա ֆուտբոլիստը։
Ավելի վաղ Ռոնալդուն հայտարարել էր, որ 2026 թվականի աշխարհի առաջնությունն իր կարիերայի վերջին Մունդիալը կլինի։ Հուլիսին Պորտուգալիայի հավաքականի՝ Իսպանիայից կրած պարտությունից և մրցաշարից դուրս մնալուց հետո նա հաստատել էր, որ այլևս չի մասնակցի աշխարհի առաջնություններին։
Ռոնալդուն հինգ անգամ նվաճել է «Ոսկե գնդակը», հինգ անգամ դարձել Չեմպիոնների լիգայի հաղթող, իսկ Պորտուգալիայի հավաքականի կազմում հաղթել է Եվրոպայի առաջնությունում և երկու անգամ՝ Ազգերի լիգայում։
