Քարի լճի տարածքի աղտոտման դեպքով վարչական վարույթ է հարուցվել – armeniatoday.am

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը վարչական վարույթ է հարուցել Արագած լեռան լանջին գտնվող Քարի լճի տարածքում աղբի կուտակումների դեպքով, հայտնել է գերատեսչությունը։

Վարույթը հարուցվել է օգոստոսի 15-ին համացանցում և լրատվամիջոցներում տարածված լուսանկարների ու տեսանյութերի հիման վրա։ 

Գերատեսչությունը հիշեցրել է, որ «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի համաձայն՝ աղբահանության և սանիտարական մաքրման կազմակերպումը համայնքի լիազորությունն է։ Համայնքն օրենքով նախատեսված դեպքերում նաև վարչական պատասխանատվության ենթարկելու իրավասություն ունի։

Leave a Comment