Երևանի քաղաքապետարան, դուք լո՞ւրջ եք գրել՝ KING PAP STREET. Լուսանկար •

Երևանի քաղաքապետարան, դուք լո՞ւրջ եք գրել՝ KING PAP STREET։

Երեկ քայլում էի նոր անվանակոչված Պապ թագավորի փողոցով ու պարզեցի, որ հայերենից անգլերեն անցնելիս ինչ-որ հրաշքով Պապ թագավորը վերածվել է KING PAP-ի։

Սա իմ քաղաքը չէ, բայց հարցնեմ՝ լավ չեք՞։

Կինգ Փափն ով՞ է :

Հայաստանի օրենսդրությունը հստակ կանոն է սահմանել. հատուկ աշխարհագրական անվանումներն այլ լեզուներով գործածելիս ՉԵՆ ԹԱՐԳՄԱՆՎՈւՄ!!!!

Պապ թագավորի փողոցը` կոչվում է Pap Tagavori street։

Ոչ թե՝ King Pap street։

Հակառակ դեպքում եկեք հետևողական լինենք։

Վայոց Ձորը դարձնենք Woe Gorge։

Ծաղկաձորը՝ Flower Gorge։

Նոր Նորքը՝ New New, իսկ Երիտասարդականը` Youth Stuff.
Հետո էլ Հայաստանի մուտքի մոտ մեծ ցուցանակ կախենք՝ WELCOME TO THE REPUBLIC OF

CREATIVE TRANSLATION. 🇦🇲

Կա պաշտոնական հայերեն անվանում։ Կան այն լատինատառ փոխանցելու կանոններ։ Կա օրենք։

Մնում է ամենաբարդը՝ ենթարկվել օրենքին։
❌ KING PAP STREET
✅ PAP TAGAVORI STREET

Փոխեք ցուցանակները, քանի չեն հասկացել թե ինչ ենք ծխում:

Պապ թագավորին էլ հանգիստ թողեք՝ Կինգ Փափ մի սարքեք։

Աշոտ Պողոսյան

Երևանի քաղաքապետարան, դուք լո՞ւրջ եք գրել՝ KING PAP STREET

Leave a Comment