
Եվրոպական Միությունը նախատեսում է աշնանն ընդլայնել Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցները, Die Welt-ին տված հարցազրույցում ասել է ԵՄ արտաքին քաղաքականության գերատեսչության ղեկավար Կայա Կալլասը։ Նրա խոսքով՝ «սահմանափակումների նոր փաթեթը կլինի ամենամասշտաբայինը՝ 2022 թվականից ի վեր: Եթե այն ընդունվի, պատժամիջոցների տակ գտնվող անհատների, ընկերությունների և կազմակերպությունների թիվը կավելանա մեկ երրորդով»։ «Ճնշումը պետք է ուժեղացնել, քանի դեռ Մոսկվան չի դադարեցրել պատերազմը»,- ասել է նա: