Ուկրաինայի զինված ուժերի կողմից Բելգորոդի մարզի Վալույսկի շրջանի Կոլոսկովո գյուղի վրա հրթիռային հարվածի հետևանքով վեց մարդ է զոհվել։ Այս մասին օգոստոսի 17-ի առավոտյան հայտարարել է մարզի նահանգապետի պաշտոնակատար Ալեքսանդր Շուվաևը։
Նրա խոսքով՝ վիրավորվել է չորս մարդ, այդ թվում՝ 14-ամյա մի տղա։ Վիրավորներից երկուսին օգնություն է ցուցաբերվել տեղում, իսկ երկուսին հոսպիտալացրել են։
«Պեպել Բելգորոդ» Telegram ալիքը հաղորդում է, որ հրետակոծությունը տեղի է ունեցել ավելի քան 10 ժամ առաջ՝ օգոստոսի 16-ի երեկոյան։