10:48 17.08.2026
Քարի լճի տարածքի աղտոտման վերաբերյալ ԲԸՏՄ-ում հարուցվել է վարչական վարույթ
Օգոստոսի 15-ին համացանցում և ԶԼՄ-ներում տարածված՝ Արագած լեռան լանջին գտնվող Քարի լճի տարածքում աղբի կուտակումների վերաբերյալ լուսանկարների և տեսանյութերի հիմքով Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնում հարուցվել է վարչական վարույթ։ Վարույթի ավարտից հետո հանրությանը կտրամադրվի լրացուցիչ տեղեկատվություն։ Միաժամանակ հիշեցնենք, որ «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի համապատասխան դրույթներով սահմանված է, որ համայնքն է կազմակերպում աղբահանությունը և սանիտարական […] …
09:25 17.08.2026
Տարադրամի փոխարժեքները օգոստոսի 17-ին
SHANTNEWS.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 363.5 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 366 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 418.5 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 424 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4.13 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4․35 դրամ: …
09:00 17.08.2026
Փրկարարները Գյումրիում օպերատիվ արձագանքել են քամու և ջրալցումների հետևանքով առաջացած դեպքերին
Օգոստոսի 16-ին՝ ժամը 16:33-ից սկսած, Շիրակի մարզային օպերատիվ կառավարման կենտրոնում ստացվել են ահազանգեր, որ քամու և հորդառատ անձրևի հետևանքով ջրալցվել են Գյումրի քաղաքի մի շարք հասցեների նկուղներ, բակային հատվածներ, կոտրվել ծառի ճյուղեր և թեքվել էլեկտրասյուն։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից մարտական հաշվարկներ և օպերատիվ խմբեր։ Փրկարարները, օպերատիվ արձագանքելով բոլոր […] …
23:23 16.08.2026
Սուրբ Աստվածածնի Վերափոխման տոնը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում
Օգոստոսի 16-ին Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին նշեց Սուրբ Մարիամ Աստվածածնի Վերափոխման տոնը: Բերկրառատ օրվա առիթով Միածնաէջ Մայր Տաճարում մատուցվեց Սուրբ և Անմահ Պատարագ։ Պատարագիչն էր Մայր Աթոռի միաբան Գերաշնորհ Տ․ Հայկազուն արքեպիսկոպոս Նաջարյանը: Ներկայացնելով տոնի խորհուրդը՝ պատարագիչ Սրբազանը խոսեց Աստվածածնի ավետարանական կերպարի մասին, որով մենք տեսնում ենք, թե ինչպես է Սուրբ Կյուսը հնազանդությամբ ստանձնում Տիրամոր […] …
22:58 16.08.2026
Վայոց ձորի մարզում 63-ամյա վարորդը «Lexus LX470»-ով գլխիվայր հայտնվել է դաշտում
Այսօր՝ օգոստոսի 16-ին, ավտովթար է տեղի ունեցել Վայոց ձորի մարզում։ Ժամը 16։35-ի սահմաններում Երևան-Մեղրի ավտոճանապարհի 166-րդ կմ հատվածում Արմավիրի մարզի բնակիչ 63-ամյա Հովհաննես Տ․-ն իր վարած «Lexus LX470» մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել հողաթմբերին և գլխիվայր հայտնվել դաշտում։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 1 հոգի տեղափոխվել է «Սիսիան» բժշկական կենտրոն։ […] …