
ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց, նրա փեսա Ջարեդ Քուշները Եգիպտոսում հանդիպել է ՀԱՄԱՍ-ի ներկայացուցիչների հետ՝ քննարկելու Վաշինգթոնի աջակցությամբ մշակված՝ Գազայի հատվածում խաղաղության ծրագրի իրագործումը: Հանդիպման ընթացքում նա կոչ է արել խմբավորմանը զինաթափվել: Այս մասին հայտնում են Axios-ն ու AFP-ն: Ըստ լրատվամիջոցների աղբյուրների՝ հանդիպումը տևել է 90 րոպե և «շատ արդյունավետ» է եղել այն առումով, որ խմբավորումը խոստացել է քայլեր ձեռնարկել զինաթափման ուղղությամբ: Ամերիկացիները շնորհակալություն են հայտնել ՀԱՄԱՍ-ին՝ միևնույն ժամանակ ընդգծելով, որ «ցանկանում են տեսնել կոնկրետ ջանքեր, այլ ոչ թե միայն խոսքեր»: