Սաուդյան Արաբիայի, Թուրքիայի և Պակիստանի՝ հավաքական անվտանգության համաձայնագիր կնքելու որոշումը ճիշտ ուղղությամբ արված քայլ է։ Այս մասին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է Truth Social սոցիալական ցանցում։
«Շատ ուրախ եմ տեսնել, որ Սաուդյան Արաբիան, Թուրքիան և Պակիստանը վերջերս Մեքքայում ստորագրել են համատեղ պաշտպանական համաձայնագիր։ Սա վկայում է այն մասին, թե ինչպես են Մերձավոր Արևելքի երկրները միավորվում և վերջապես կարող են ավելի արդյունավետ կերպով պաշտպանել իրենց», — նշել է նա։
ԱՄՆ նախագահը շնորհավորել է երեք երկրների ղեկավարություններին՝ համաձայնագրի ստորագրումն անվանելով «համարձակ և կարևոր առաջին քայլ»։