Արաբական երկրների հետախուզությունները տվյալներ են ստացել ԱՄՆ-ի և Իսրայելի դեմ ռազմական գործողություններն ընդլայնելու Թեհրանի նախապատրաստության մասին։ Այս մասին օգոստոսի 16-ին հայտնել է «Ուոլ Սթրիթ…
Արաբական երկրների հետախուզությունները տվյալներ են ստացել ԱՄՆ-ի և Իսրայելի դեմ ռազմական գործողություններն ընդլայնելու Թեհրանի նախապատրաստության մասին։ Այս մասին օգոստոսի 16-ին հայտնել է «Ուոլ Սթրիթ Ջորնալ» (WSJ) պարբերականը՝ վկայակոչելով անանուն պաշտոնյաներին և հետախուզական տվյալները։
Ըստ հրապարակման՝ «Իրանի ղեկավարների կարծիքով, պայմանագիրը, հավանաբար, ընդամենը ԱՄՆ-ի և Իսրայելի փորձն էր՝ նվազեցնելու ճնշումը համաշխարհային տնտեսության վրա և ժամանակ շահելու ապագայում ավելի լայնամասշտաբ հարձակման համար»։
Պարբերականի փոխանցմամբ՝ վերջին երկու ամսում Իրանի ղեկավարությունը մեծացրել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ազդեցությունը կանոնավոր բանակի նկատմամբ, առանցքային պաշտոններում նշանակել Իրաքի դեմ պատերազմի վետերաններին և ընդլայնել ներքին հակահետախուզական գործողությունները։
Բացի այդ, Թեհրանն ավելացնում է անօդաչու թռչող սարքերի ու հրթիռների արտադրությունը։ Ինչպես նշվում է, արաբական հետախուզական ծառայությունների ձեռքի տակ է հայտնվել նաև Իրանի և Եմենում ու Իրաքում դաշնակից զինված խմբավորումների միջև նամակագրությունը, որը վկայում է հակամարտության ծավալման նախապատրաստման մասին։