Սեուտայի լողափում շուրջ 200 միգրանտ ակցիա է անում

 Սեուտայի Տրամպոլին լողափի ինքնաբուխ ճամբարում հանգրվանած շուրջ 200 միգրանտներ ակցիա են կազմակերպել՝ բարձրաձայն պահանջելով իրենց ապաստան հատկացնել։ Օգոստոսի 15-ին Մարոկկոյի ուժայինները…

 Սեուտայի Տրամպոլին լողափի ինքնաբուխ ճամբարում հանգրվանած շուրջ 200 միգրանտներ ակցիա են կազմակերպել՝ բարձրաձայն պահանջելով իրենց ապաստան հատկացնել։ 

Օգոստոսի 15-ին Մարոկկոյի ուժայինները կանխել են հարյուրավոր միգրանտների անօրինական փորձը՝ ներթափանցելու իսպանական Սեուտա ինքնավար քաղաք։ Բացի այդ, Մարոկկոյի տարածքում ձերբակալվել է 111 անձ, ովքեր փորձել են ապօրինաբար հատել Սեուտայի սահմանագիծը։ 

Հիշեցնենք, որ անցյալ ամսվա վերջին իսպանական Սեուտա ինքնավար քաղաքը, որը գտնվում է Հյուսիսային Աֆրիկայում և սահմանակից է Մարոկկոյին, բախվել է լողալով և ոտքով միգրանտների զանգվածային ներհոսքի։

Leave a Comment