Հայաստանի առանձին շրջաններում օգոստոսի 17-ի գիշերը և կեսօրից հետո սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Առանձին վայրերում տեղումները կլինեն հորդառատ, հնարավոր է կարկուտ, հայտնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը։
Քամին կլինի հյուսիսարևելյան և արևելյան՝ 4-7 մ/վ արագությամբ։ Ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 20-25 մ/վ։ Արմավիրի մարզում, Արագածոտնի և Կոտայքի նախալեռներում, Շիրակի մարզի առանձին հատվածներում երեկոյան ժամերին քամու արագությունը կհասնի 17-20 մ/վ-ի։
Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։
Երևանում օգոստոսի 17-ի գիշերը քաղաքի առանձին հատվածներում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, որի ժամանակ քամու արագությունը կհասնի 18-23 մ/վ-ի։ Ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Երեկոյան ժամերին քամու արագությունը կհասնի 15-18 մ/վ-ի։ Մայրաքաղաքում ցերեկը ջերմաստիճանը կլինի +31-ից +33 աստիճան։
Շիրակի մարզում ցերեկը կանխատեսվում է +22-ից +27 աստիճան, Կոտայքի լեռնային շրջաններում՝ +21-ից +26, նախալեռներում՝ +28-ից +30 աստիճան տաքություն։
Գեղարքունիքի մարզում օդի ջերմաստիճանը կհասնի +21-ից +25, Լոռու մարզում՝ +17-ից +21, Տավուշի լեռնային շրջաններում՝ +18-ից +22, նախալեռներում՝ +22-ից +26 աստիճանի։
Արագածոտնի լեռնային շրջաններում կանխատեսվում է +22-ից +26, նախալեռներում՝ +26-ից +31, Արարատի մարզում՝ +30-ից +33, Արմավիրի մարզում՝ +31-ից +34 աստիճան տաքություն։
Վայոց ձորի լեռնային շրջաններում օդի ջերմաստիճանը կհասնի +22-ից +25, նախալեռներում՝ +30-ից +34 աստիճանի։
Սյունիքի լեռնային շրջաններում կանխատեսվում է +19-ից +22, նախալեռներում՝ +23-ից +26, հովտային շրջաններում՝ +28-ից +33 աստիճան տաքություն։
Արցախում կանխատեսվում է մինչև +21 աստիճան տաքություն, հայտնում է Yandex.com-ը։
