Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփն իր գոհունակությունն է հայտնել Թուրքիայի, Սաուդյան Արաբիայի ու Պակիստանի միջև Համատեղ պաշտպանության մասին Մեքքայի համաձայնագրի կնքման կապակցությամբ։ԱՄՆ ղեկավա�…
Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփն իր գոհունակությունն է հայտնել Թուրքիայի, Սաուդյան Արաբիայի ու Պակիստանի միջև Համատեղ պաշտպանության մասին Մեքքայի համաձայնագրի կնքման կապակցությամբ։
ԱՄՆ ղեկավար Դոնալդ Թրամփը Truth Social սոցիալական հարթակում կատարած գրառման մեջ նշել է, որ անչափ ուրախ է Սաուդյան Արաբիայի, Թուրքիայի և Պակիստանի կողմից վերջերս Համատեղ պաշտպանության մասին Մեքքայի համաձայնագրի վերջնական ստորագրման փաստով։
Նա ընդգծել է, որ այս փաստաթուղթը վկայում է Մերձավոր Արևելքի պետությունների միավորման մասին՝ հավելելով, որ հիշյալ երեք ազգերի կատարած քայլը մեծ է, համարձակ և նշանակալից։ Օգոստոսի սկզբին կնքված պաշտպանական համաձայնագիրը վավերացվել է երեք պետությունների ղեկավարների ստորագրություններով։ Ինչպես հայտնում է Turkiye պարբերականը, փաստաթղթով նախատեսվում է գործընկերություն տարածաշրջանային անվտանգության համակարգման, ինչպես նաև հետախուզական տեղեկատվության փոխանակման բնագավառներում։