Ռուսաստանի հակաօդային պաշտպանության (ՀՕՊ) ուժերը գիշերվա ընթացքում խոցել են ուկրաինական 205 անօդաչու թռչող սարք։ Այս մասին հայտնել է ՌԴ պաշտպանության նախարարությունը։Գերատեսչության տվյալներով՝…
Ռուսաստանի հակաօդային պաշտպանության (ՀՕՊ) ուժերը գիշերվա ընթացքում խոցել են ուկրաինական 205 անօդաչու թռչող սարք։ Այս մասին հայտնել է ՌԴ պաշտպանության նախարարությունը։
Գերատեսչության տվյալներով՝ անօդաչուները ոչնչացվել կամ որսվել են Ռուսաստանի մի շարք շրջանների, ինչպես նաև Սև և Ազովի ծովերի ջրային տարածքների վրա։
Հնարավոր տուժածների կամ հասցված վնասների վերաբերյալ ՌԴ ՊՆ հաղորդագրությունում մանրամասներ չեն ներկայացվել։