Հայաստանը ՌԴ զբոսաշրջիկների շրջանում դրական տպավորություններով առաջատարներից է

Հայաստանը հայտնվել է այն երեք երկրների շարքում, որոնց մասին ռուսաստանցի զբոսաշրջիկների կարծիքը դրական է այցելությունից հետո, այս մասին հայտնել է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով «Kupibilet» ծառայության իրականացրած ուսումնասիրությունը։

Տվյալների համաձայն՝ ցուցակի առաջին հորիզոնականում են հայտնվել Հայաստան, Վրաստան և Բելառուս կատարված ուղևորությունները, որտեղ այցելածների կարծիքները բարելավվել են (այդ մասին նշել են հարցվածների 33%-ը)։ Երկրորդ տեղը զբաղեցրել են Ռուսաստանի ներսում (հարցվածների 24%-ը) և ասիական երկրներ՝ մասնավորապես Չինաստան, Ճապոնիա, Թաիլանդ և Հարավային Կորեա (18%) կատարված ուղևորությունները։

Միաժամանակ նշվում է, որ եվրոպական երկրներ կատարած ուղևորությունները չեն արդարացրել ռուսաստանցի զբոսաշրջիկների 61%-ի սպասելիքները։

Ասիական երկրները հիասթափեցրել են հարցվածների 21%-ին, իսկ աֆրիկյան երկրները 5% ցուցանիշով զբաղեցրել են երրորդ տեղը։ Հարցմանը մասնակցել են Ռուսաստանի՝ մեկ միլիոնից ավելի բնակչություն ունեցող քաղաքների ավելի քան 1200 չափահաս բնակիչներ։

Վերջին տարիներին Հայաստանը շարունակում է մնալ ռուսաստանցիների համար զբոսաշրջային կարևոր ուղղություն՝ շնորհիվ առանց վիզայի ռեժիմի, ուղիղ ավիահաղորդակցության և ռուսալեզու լավ զարգացած ենթակառուցվածքների։

Leave a Comment